HY/Prabhupada 0004 - Մի՛ տրվեք ում որ պատահի
Lecture on BG 10.2-3 -- New York, January 1, 1967
Մեթոդը հետեվյալն է...Այդ մասին նույնպես ասված է Բհագավադ-Գիտայում. Տադ վիդդհի պրանիպատենա պարիպրաշնենա սեվայա (BG 4.34) . Այս հոգեվոր գիտելիքն հասկանալու համար, անհրաժեշտ է հետեվել այս սկզբունքին. Ինչ է դա նշանակում?«Տադ վիդդհի պրանիպատենա» . Տրվել է պետք. Այլ խոսքով «նամանտա էվա» . Մինչեվ չհնազանդվես, տրված հոգի չես դառնա . Ում ՞, Ինչի ՞ «Պրանիպատա» . Որտեղ ՞ գտնլ անձի, որին կարելի է տրվել. Դա նշանակոմ է , որ մինչ տրվելը պետք է ստուգել. Պետք է գիտելիք ունենալ. Մի տրվեք ում պատահի. Պետք է...Բայց ինչպես ՞ տարբերել խելամիտին անիմաստից. Դա նույնպես նշված է «շաստրաներում» . «Կատհա -ՈՒպանիշադում» . «Տադ վիդդհի պրանիպատենա պարի..» (BG 4.34). Կատհա-ՈՒպանիշադը ուսուցանում է. «Տադ վինյանարտհամ սա գուրում էվաբհիչչետ շրոտրյամ բրահմա- նիշտհամ» ( ՄՈՒ 1212) «Շրոտրյամ» նշանակում է նա, ով աշակերտական հաջորդականությանն է պատկանում. Որտեղ ՞ գտնել ապացույցներ , որ նա պատկանում է աշակերտական հաջորդականությանը. «Բրահմա- նիշտհամ» . «Բրահմա- նիշտհամ» նշանակւմ է ,որ նա ամբողջապես համոզված է Գերագույն Բացարձակ Ճշմարտության մեջ. Այդ դեպքում կարելի է տրվել. «Պրանիպատա» . «Պրանիպատա» նշանակում է «պրակրիշտա-ռուպենա նիպատամ» , անվերապահորեն.
Եթե այդպիսի անձ կգտնեք, համարձակորեն տրվեք նրան,«Պրանիպատա» . Փորձեք ծառայել նրան, աշխատեք բավարարել նրան, հարցեր տվեք նրան. Ամեն ինչ կբացվի ձեզ. Պետք է գտնել այդպիսի հեղինակավոր անձնավորություն ե տրվել նրան. Տրվել նման անձնավուրությանը նշանակում է Աստծոն տրվել,-քանզի նա -Նրա ներկայացուցիչն է. Կարելի հարցեր տալ,ոչ թե պարապ հարցեր, այլ հասկանալու համար. Դա կոչվում է «պարիպրաշնա».
Այդպիսին է գործընթացը. Ամեն ինչ տրված է շաստրաներում. Անհրաժեշտ է ուղղակի դա ընդունել. Չհետեվել այդ մեթոդին, նշանակում է անիմաստ ժամանակ կորցնել, աղմկոտություն եվ այլ հիմարւթյուններ , այդ դեպքում ոչինչ չի ստացվի. Դուք երբեք չեք ընկալի Աստծուն. Որովհետեվ Աստծուն չեն կարղանում հասկանալ նույնիսկ կիսաստվածներն ու մեծ իմաստունները. Էլ ինչ ՞ խոսենք մեր չնչին ճիգերի մասին. Այդպիսին է գործընթացը. Եթե դուք հետեվում եք «ասամմուդհահ», սկզբունքներին, դանդաղ , բայց հավատարիմ , «ասամմուդհահ» , առանց որև կասկածի...Դա...«Պրատյակշավագամամ դարմյամ» . Եթե դուք հետեվում եք , դուք կհասկանաք ինքներդ , որ ինչ որ բան ստացվում է. Այնպես չէ որ դուք կուրորեն հավատում եք ինչ որ բանի եվ հետեվում եք կուրորեն. Երբ որ մարդ հետեվում է սկզբունքներին , հասկացողություն է գալիս.
Որպես օրինակ , երբ որ համեղ եվ օգտակար ուտեստներ ես համտեսում , հագեցվացություն եվ ուժերի ալիք ես զգում. Չկա անհրաժեշտություն դա ստուգել , կամ էլ ինչ որ մեկին հարցնել. Ինքդ էս զգում. Նմանապես , ճշմարիտ ճանապարհով շարժվելով , հետեվելով սկզբունքներին , մարդ ստանում է առաջընթացի գիտակցում. «Պրատյակշա»...Իններրդ գլխում Նա ասաց:«Պրատյակշավագամամ դհարմյամ սուսուկհամ» .
Դա շատ պարզ է . Եվ նույնիսկ հաճելի է . Ինչ ՞ է իրենից ներկայացնում այդ գործնթացը. Մենք գովերգում ենք Հարե Կրիշնա եվ ուտում ենք «կրիշնա-պրասադա» , ուսումնասիրում ենք Բհագավադ-Գիտայի փիլիսոփայությունը, լսում ենք գեղեցիկ եվ մեղեդիական հնչյուններ. Միթե ՞ դժվար է. Միթե ՞ դա դժվար է. Բոլորովին ոչ. Այդպիսով այդ ամենը կատարելով,կդառնաս,«ասամմուդհահ» . Եվ ո ոք չի կարող ձեզ խաբել. Սակայն եթե դուք կցանկանաք խաբված լինել , ավազակներ կգտվեն. Մի հրապուրեք ավազակներին,մի ստեղծեք ավազակների հասարակություն. ՈՒղղակի հետեվեք «պարամպարայի» մեթոդին այնպես ինչպես այն նախատեսված է Վեդայական գրականության մեջ եվ խորհուրդ է տալիս Կրշնան. Փորձեք ստանալ դա հեղինակավոր աղբյուրից եվ կիրառել սեփական կյանքում.
«Ասամմուդհահ սա մարտյեշու» . «Մարտյեշու» նշանակում է ...«Մարտյա» նշանակում է նրանք, ովքեր մահկանացու են. Ովքեր? Պայմանավորված հոգիները, սկսած Բրահմայից մինչեվ չնչին մրջյունը.Նանք բոլորը «մարտյա» են. «Մարտյա» նշանակում է , որ կգա ժամանակը, երբ որ նրանք կմահանան. «Մարտյեշու» . Մահկանացուների մեջ նա դառնում է ամենախելացին. «Ասամմուդհահ սա մարտյեշու» . Ինչու ՞ «Սարվա պապաիհ պրամուչյատե» . Քանզի , նա ազատ է մեղսավոր գործունեության արդյունքներից.
Այս նյութական աշխարհում , գիտակցում ենք մենք թե ոչ , մշտապես մեղսավոր արարքներ ենք կատարում . Մենք պետք է ազատագրվենք այդ մեղքերի արդյունքներից. Ինչպես ՞ դա անել. Դա նույնպես նկարագրված է Բհագավադ-Գիտայում. «Յանյարտհատ կարմանո նյատրա լոկո յամ կարմա-բանդհանահ» (ԲԳ 3.9). եթե ամեն ինչ միայն Կրիշնայի համար անել... «Յագյա» նշանակում է Վիշնու կամ էլ Կրիշնա. եթե ամեն ինչ միայն Կրիշնայի համար անել , բոլոր ռեակցիաներից ազատվում .ես. «Շուբհասուբհա-պհալաիհ» . Մենք կատարոմ ենք ինչ որ բարենպաստ եվ անբարենպաստ արարքներ. Բայց նա ով Կրիշնա գիտակցության մեջ է եվ համապատասխան դրա է գործում , ոչ մի ընդհանուր բան չունի բարենպաստ եվ անբարենպաստ գործերի հետ, որոհետեվ նա շփման մեջ է Գերագույնի , Իրեն Կրիշնայի հետ.. Հետեվաբար , «սարվա-պապաիհ պրամուչյատե». Նա ազատվում է մեղսավոր գործունեության բոլոր հետեվանքնրից.
Այդպիսին է գործընթացը. Եթե մարդ հետեվում է այդ մեթոդին , վերջնականում Կրիշնայի հետ կապ է ձեռք բերում , եվ նրա կյանքը հաջողվոմ է. Շատ պարզ գործնթաց է , եվ ամեն ոք կարող է այն ընդունել. Շատ շնորհակալություն.